Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այս մի օրհնանքն էլ կհասցնեմ

Այս մի օրհնանքն էլ կհասցնեմ
27.09.2023 | 14:24

Որտե՞ղ է գտնվում Գորիսում ծնված առաջին բալիկը: Հենց հիմա դուրս կգամ ու կգնամ նրան փնտրելու:

Չորս-հինգ տարի առաջ ամերիկաբնակ ընկերուհիս՝ Հասմիկ Դեինյանը, Ամերիկայից, եղբորս թոռնիկի ծնվելու առթիվ, ահագին մեծ նվեր էր արել մեր նորածնին՝ մանկական հագուստների:

Ավաղ, մինչև տեղ էր հասել, մի մասը փոքրացել էր. ծանրոցից դեռ մնացել է ինձ մոտ:

Քանի տարի է՝ ընկերուհիներիս նորածին թոռներին նվիրելով չի վերջանում:

Այն ամբողջությամբ կտանեմ ու սիրելի ընկերուհուս կողմից կնվիրեմ նորածնի ողջ կապոցը՝ Գորիսում ծնված, դեռ ներարգանդային կյանքից փոքրիկ բռնագաղթվածին: Թև չքաշած, պիտակները վրան, անուշաբույր պահարանում պահած և օրհնյալ փաթեթը: Թող առողջ, բարի օրերի հույսով ու հավատով հագնի փոքրիկը:

Հին ու բարի ընկերուհուս ու նրա մեծ սրտի մասին պատմելով չի վերջանա. մի օր՝ իրենից թաքուն կներկայացնեմ, երբ լավ օրեր սկսվեն:

Հայրենասիրության ծով շտեմարան է, հայի բարձր ու համեստ տեսակ: Ինքն ու իր ընտանիքը, լինելով սուղ ապրող, բնակարանային երկար ու ձիգ վարկերի մեջ՝ ազնիվ ու աշխատավոր մարդիկ:

Մեկ անգամ չէ նա իմ միջոցով՝ ինձ համարելով աստվածային փրկօղակ, վերջին յոթ տարում՝ պատերազմներից տուժած, հյուրատներում հանգրվանածների, գաղթյալների համար հագուստների, ծածկոցների ծանրոցներ ուղարկել:

Ինձ համար էլ՝ պարտադիր իմ սիրած շոկոլադն ու բացառիկ օծանելիքներ, գեղահարդարման սիրուն անակնկալներ: Այսքանով հանդերձ, միշտ խնդրել, որ երբևէ Ֆեյսբուքում չը՛զրնգացնեմ:

Փոքրիկ, բայց անչափ թանկ ու հուզիչ...

Բոլորի օրհնանքները հատիկ-հատիկ հղել եմ նրան՝ առանց բացառության:

Այս մի օրհնանքն էլ կհասցնեմ, ու կլինի, երևի, հազարերորդը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ